Areve

Կազմակերպության մասին

 

Մարկիզաների և պերգոլաների նախագծում և կառուցում
 
Ինչպես մարկիզաները, այնպես էլ պերգոլաները արդի կյանքում լայն կիրառում ունեցող կառույցներ են, որոնք կոչված են մեր կյանքը դարձնել առավել հարմարավետ։ Երկուսն էլ իրենց մեջ ընդգրկում են այն բոլոր առավելությունները, որոնք ունեն վարագույրները, շերտավարագույրները, ծածկերը և վրանները։ Մարկիզաների և պերգոլաների հատկությունները հնարավորություն են ընձեռում կիրառել դրանք ամբողջ տարի ՝ արևի ճառագայթներից, քամուց և տեղումներից պաշտպանվելու համար։ .
 
ԱՐԵՎԵ կազմակերպությունր մասնագիտացված է եվրոպական որակի պերգոլաների և մարկիզաների կառուցման գծով։ Մեր խնդիրների իրականացման համար ունենք ամեն անհրաժեշտը ՝
 
  • • ֆիրմային կահավորանք;
  • • ժամանակակից նյութեր;
  • • որակյալ սարքավորումներ և գործիքներ;
  • • արևապաշտպան համակարգերի գծագրման, սպասարկման և նորոգման փորձ;
  • • ծառայությունների մի ամբողջ համալրի տրամադրման հնարավորություն։
 
Մինչ մոնտաժային աշխատանքները ՝ տեղի է ունենում պերգոլաների ու մարկիզաների նախագծման մանրակրկիտ քրտնաջան աշխատանք։ Հենց պատվիրատուի պահանջների պարզաբանումից և նախագծի վրա աշխատանքից է սկսվում ծածկող շինությունների կառուցումը։ ԱՐԵՎԵ կազմակերպության անձնակազմը բաղկացած է որակավորված մասնագետներից, որոնք ունեն տվյալ շինությունների նախագծման մեծ փորձ՝ առաջադրանքների հստակ իրականացման համար։
 
Մարկիզա և պերգոլա ԱՐԵՎԵ-ից ՝ դա հուսալիություն և երկարատև շահագործում է
 
Նյութերի ու բաղադրիչների ընտրությունը ոչ պակաս կարևոր փուլ է նախագծման աշխանանքներում։ ԱՐԵՎԵ կազմակերպությունը կիրառում է միայն համաշխարհային լայն ճանաչում ունեցող եվրոպական արտադրողների կողմից արտադրվող և մատակարարվող բաղադրիչներ և նյութեր, որոնց որակը բարձր է գնահատվել աշխարհի 19 երկրներում։
 
Մարկիզաների ու պերգոլաների կառուցումը նույնպես պատասխանատու գործ է և կիրականացվի նվազագույն ժամկետում։ Այնուհետև մենք կտեղադրենք դրանք ՝ երաշխավորելով մեր պաշտպանիչ համակարգերի անթերի որակ։
 
Որպես մեր աշխատանքի արդյունք կհանդիսանան գերազանց որակը, երկարատև շահագործումը, գրավիչ արտաքին տեսքը, արտառոց դիզայնը և բոլոր մեխանիզմների անխափան աշխատանքը։
 

Մեր թիմը