Համակարգի նախագծումը

Նախնական գնի համաձայնեցումից և մոդելի ընտրությունից հետո մեր ճարտարապետները կատարում են համակարգի նախագծում ՝ հաշվի առնելով պատվիրատուի ցանկությունները։
 
Մեզ կարող են անհրաժեշտ լինել հետևյալ գծագրերը և տեղեկությունը ՝
 
1. Օբյեկտի գծագիր autoCAD կամ archiCAD ֆայլերում
2. Կտրվացքներ ՝ autoCAD կամ archiCAD ֆայլերում
3. Լուսանկարներ
4. Օբյեկտի եռաչափ մոդել (3D)
 
Կատարված աշխատանքի արդյունքում պատվիրատուն ստանում է օբյեկտի երկչափանի գծագրեր և եռաչափ գրաֆիկական պատկերներ։
 

3D Պատկերավորում

Եթե դուք ուզում եք նախորոք տեսնել թէ ինչ տեսք կունենա ապագա շինությունը տեղադրված մարկիզաներով կամ պերգոլաներով, ապա այս դեպքում ձեզ կօգնի օբյեկտի եռաչափ պատկերավորումը ՝ 3D գրաֆիկայով։
 
Մենք առաջարկում ենք պատկերավորման 2 տեսակ ՝
 
1. Մասնակի պատկերավորում, երբ օբյեկտի լուսանկարին ավելացվում է եռաչափ պատկերներ։
2. Ընդհանուր մանրակրկիտ 3D պատկերավորում։
 

Մոնտաժ

Մարկիզաների և պերգոլաների մոնտաժ

Մարկիզաները և պերգոլաները դիզայնի հանրաճանաչ մասնիկներ են, որոնց հաճախ ենք հանդիպում մասնավոր տներում, ռեստորաններում, ակումբներում ու սրճարաններում։ Դժվար չէ ձեռք բերել ժամանակակից և ոճային արևապաշտպան համակարգ։ Ուղակի դիմեք ԱՐԵՎԵ կազմակերպություն և պատվիրեք ձեր նախընտրած շինությունը։
 

Մոնտաժային աշխատանքներ

Մարկիզաների ու պերգոլաների մոնտաժը ունի իր նրբությունները։ Մարկիզաների մոնտաժը բավականին հասարակ է, և յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն տեղադրել սեփական տանը։ Սակայն հնարավոր անճշտությունները կանխելու համար ցանկալի է ռիսկի չդիմել և միանգամից օգտվել մասնագետի օգնությունից և պատվիրել մարկիզաների մոնտաժը։
 
Մարկիզաների տեղադրումը իր մեջ պարունակում է պատի կամ առաստաղի կրոնշտեյնների(ձող) ամրացում, որոնք տրամադրվում են կոմպլեկտի հետ։
 
Ինչ վերաբերվում է պերգոլաներին, ապա այս դեպքում հարկավոր է անհապաղաղ դիմել արհեստավարժ մասնագետների հմտությանը։ Տեղադրումը տեղի կունենա մի քանի փուլով ՝ կախված շինության կաոուցվացքից և կոմպլեկտացիայից։ Մենք միշտ ապահովում ենք կատարված աշխատանքների բարձր որակ և բոլոր տեղադրված պերգոլաների կարգավորում և սպասարկում։
 

Մարկիզաների ու պերգոլաների մոնտաժի գնագոյացումը

Մոնտաժային աշխատանքներրի գինը կախված է հետևյալից՝
 
- շինության տեսակից, չափերից ու բարդությունից
- նախագծման բարդությունից, ինչպես նաև համակարգի բաղադրիչների պատրաստման բարդությունից
- մոնտաժի կատարման պայմաններից (որոշ դեպքերում կարիք կառաջանա ներգրավել արդյունաբերական ալպինիստների):
 
Մոնտաժի աշխատանքների արժեքը կարող է կազմել ամբողջ պատվերի 20% - 30%։ Գումարի ավելի ճշգրիտ չափ կհայտնենք երբ քննարկվի շինության պատրաստման և տեղադրման բոլոր նրբությունները։
 

Կարգավորում

Մարկիզաների ու պերգոլաների կարգավորում, սպասարկում և նորոգում

Մեր կազմակերպությունը տրամադրում է մարկիզաների ու պերգոլաների կարգավորման ծառայություն։ Այն իր մեջ պարունակում է շինության դիրքի կարգավորում, ինչպես նաև վերջերս կամ վաղուց տեղադրված ծածկի կարգավորում` ինչ-ինչ խնդիրների դեպքում։
 
Մարկիզաների ու պերգոլաների սպասարկումը անհրաժեշտ է շինության երկարատև շահագործման համար։ Անհրաժեշտ է տարին 2 անգամ ստուգում և կարգավորում անցկացնել, որպեսզի ձեր ծածկը երկար ծառայի և միշտ լինի ինչպես առաջին օրը:
 

Մարկիզաների ու պերգոլաների սպասարկումը դա ծառայություն է, որը կապահովի շինության համակարգի համընդհանուր զննում։ Դա իր հերթին կօգնի կանխարգելել վնասվածքներ և մեխանիզմի հետ կապված ցանկացած խնդիրներ, ինչպես նաև վերացնել դրանք սկզբնական փուլում։

 
Ծածկերի մեխանիզմի հետ կապված խնդիրներին կարելի է դասել հետեվյալը ՝
• Սխալ է դուրս գալիս կտավը;
• Բացակայում է արևի ճառագայթներից պաշտպանությունը;
• Ավտոմատիկան խնդիրներ է առաջացնում:
 
Վնասվածքների կարգավորման ու կանխարգելակման սպասարկման աշխատանքները ներառնում են գործողությունների մի ամբողջ համալիր՝
• համակարգի ստուգում;
• մեխանիզմի մաքրում փոշուց և այլ ախտոտվածություններից;
• ավտոմատ համակարգերի կարգավորում;
• հանգույցների յուղում;
• շարքից ելած մասերի նորոգում կամ փոխարինում;
• թեքման անկյան կարգավորում։
 
Տվյալ գործողությունները պետք է արվեն բացառապես որակավորված մասնագետների կողմից։ Միայն այս դեպքում կարող է խոսք գնալ մեխանիզմի պատշաճ աշխատանքի, ինչպես նաև համակարգի հուսալիության և երկարատև շահագործման մասին։
 

Մարկիզաների ու պերգոլաների նորոգում

Մարկիզաների ու պերգոլաների նորոգումը իր մեջ ներառնում է ավտոմատիկայի կամ շինության արտաքին մասի ցանկացած վնասվածքների շտկում, ինչպես նաև առաձգական շինությունների և մեխանիկական հանգույցների աշխատունակության վերլուծություն։ Նորոգման ենթակա են նաև այն խնդիրները, որոնք խոչընդոտում են պերգոլաների կոնստրուկցիայի պատշաճ շահագործմանը։ Արտադրանքի մասերի փոխարինման խնդիրը կարող են լուծել միայն սպասարկման կենտրոնի աշխատակիցները։ Մեր աշխատանքում մենք կիրառում ենք միայն որակյալ ֆիրմային մասեր և օգտագործում որակյալ աշխատանքային գործիքներ։

Դիմելով ԱՐԵՎԵ-ին մարկիզաների ու պերգոլաների գնման, տեղադրման և սպասարկման հարցով ՝ դուք պատասխանատու գործը վստահում եք սեփական գործի արհեստավարժ մասնագետների։