Հարցեր

 
- Ինչու՞ ընրել ԱՐԵՎԵ կազմակերպությունը։
- Մենք երաշխավորում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, ինչն ապահովում է առավելագույն արդյունք։
 
- Ի՞նչն է յուրահատուկ ձեր արտադրանքում ։
- Մեր արդադրանքը ոջ միայն համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին, որոնք ներկայացվում են բացվող ծածկով պերգոլաներին, այլ նաև կարող է հաճելի զարմանք առաջացնել ամենախստապահանջ հաճախորդին իր դիզայնով, որակով և նյութերի յուրահատկությամբ։
 

Պերգոլաներ

 
- Որքա՞ն արժե քառակուսի մետրը։
- Գինը կախված է մի քանի գործոններից՝

• Ընտրած մոդելից։ Այսոր մենք առաջարկում ենք բազմազան տեսականի։
• Կառույցի նյութից ՝ ալյումին, փայտ կամ մետաղ։ Տարբեր նյութերից պատրաստված շինությունները նախատեսված են տարբեր ճնշման համար և ունեն պրոֆիլների տարբեր կառուցվածք, սյուների տարբեր չափեր։
• Ընտրված լրացուցիչ հատկություններից։
Այսպիսով, գինը ձևավորվում է այս բոլոր գործոնների հիման վրա, այսինքն ՝ տարբեր նախագծերի քառակուսի մետրի գները տարբեր կլինեն։
 
- Որտե՞ղ են սովորաբար տեղադրվում տարվա 4 եղանակային համակարգերը (Four Seasons)։
- Մեր համակարգերը գերազանց են իրենց դրսևորել ռեստորանների, սրճարանների, ակումբների և մասնավոր տների արտաքին միջավայրի ձևավորման հարցում։
 
- Ինչպե՞ս են համակարգերը բացվում-փակվում։
- 4 եղանակային (Four Seasons) համակարգերը օժտված են յուրահատուկ էլեկտրական շարժիչով, որը ղեկավարվում է իր հեռակառավարման վահանակով։ Բացի այդ՝ գոյություն ունի հատուկ համակարգչային ծրագիր, որի օգնությամբ կարելի է շարժիչը ղեկավարել iPhone և iPad կապի միջոցով։
 

Մարկիզաներ

 
- Ինչի՞ց են պատրաստվում մարկիզաները։
- Մարկիզաների փեղկերը պատրաստված են ալյումինից և փոշեներկված են։ Կցվող մասերը մետաղյա են։ Ծածկի կտավը ՝ ակրիլ։
 
- Քամու ի՞նչ ուժին են դիմանում մարկիզաները։
- 50 կմ/ժ։
 
- Որքա՞ն են ձեր մարկիզաների առավելագույն չափերը ։
- Որոշ մոդելներ բացվում են մինչև 410 սմ։ Մեկ մոդելի լայնությունը չի գերազանցում 700 սմ․, սակայն ավելին կարելի է ստանալ ավելացնելով ևս նման մի քանի մոդել։
 
- Մեր տարածքը շատ մեծ է, և ամենամեծ մարկիզան մեզ չի բավարարում։
- Մեծ տարաքների համար կառաջարկենք պերգոլաներ, որոնք իրենցից ներկայացնում են ալյումինե, փայտե կամ մետաղյա շինություններ՝ բացվող ծածկով, և դիմանում են քամու 2 անգամ ավել ուժին քան մարկիզաները։
 
- Ո՞ր մարկիզաների գներն են նվազագույնը։
- Նվազագույն գնի բաց տիպի մարկիզաներն են, որոնք տեղադրվում են այնտեղ, ուր վերևում ինչ որ պաշտպանիչ իր կա, օրինակ ՝ հեծան կամ կառնիզ։
 
- Մարկիզաների կառավարման ի՞նչ տեսակներ կան։
- Ձեռքի, էլեկտրալարի, հեռակառավարման, ինչպես նաև միասնական՝ ձեռքի և հեռակառավարման։
 
- Ինչու՞մ է կայանում մարկիզաի միասնական կառավարման առավելությունը։
- Հոսանքի բացակայության դեպքում մարկիզան հնարավոր է փակել-բացել ձեռքով։
 
- Որքա՞ն է կազմում ձեր մարկիզաների երաշխիքային ժամկետը։
- 5 տարի։ Միաժամանակ մենք խորհուրդ կտանք 2 տարի շահագործելուց հետո կանչել մեր մասնագետին ՝ մարկիզան ստուգելու։
 
- Հետերաշխիքային սպասարկման պայմանները։
- 5 տարի շահագործելուց հետո կտավի ու մասերի փոխումը տեղի կունենա զեղջով։