Մարկիզաներ

ԱՐԵՎԵ - հայտնի ժամանակաից ընկերություն, որի հիմնական գործունեությունը հանդիսանում է բոլոր տեսակի և չափսերի մարկիզաների նախագծումը և արտադրությունը: Բազմերանգ կտորները և տարբեր չափսերը թույլ են տալիս առանձնատան համար ընտրել հիանալի զարդարանք, որը կընդգծի նրա անհատականությունը: Իսկ ընտրելով թեթև, քամուց արդյունավետ զարգացող մարկիզա իր ընկերության համար, սեփականատերը հիանալի հնարավորություն է ձեռք բերում ավելի շատ հաճախորդներ գրավելու համար: Ինչը դրականորեն կազդի բիզնեսի զարգացման հարցում: Ի դեպ մարկիզա կարելի է պատվիրել ինչպես ընկերության կատալոգից, այնպես էլ սեփական էսքիզով:
Կարդալ ավելին

ԱՐԵՎԵ ընկերության մարկիզաների ընտրանի

  • Սեգնո՝ մոդելն առանձնանում է էլեգանտությամբ: Աշխատանքային մեխանիզմը պաշտպանված է տուփի մեջ:
  • r-Կլասիկ՝ բաց տեսակի բյուջետային տարբերակ։
  • Պենտե ՝ նախատեսված է հատուկ պատուհանների համար։
  • Ստորեկսի ՝ ուղղահայաց տեղադռելու համար է, մեխանիզմը պաշտպանված է տուփի մեջ:
  • Պլատինիում՝ պրեմիում կարգի կասետային տարբերակ հեռակառավարման վահանակով:
  • Սկայ Սլայդեր՝ կասետային տարբերակ, որը նախատեսված է ձմեռային այգիները արևից պաշտպանելու համար:
  • T Սերիաի՝ ազատ կանգնող կոնստրուկցիա, որը ստվեր է ստեղծում մեծ տարածքներում:

Ստվեր ստեղծելու համար բոլոր օրինակները յուրօրինակ էլեգանտ են և առաջին հայացքից բավականին փխրուն: Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է, քանի որ իրականում ԱՐԵՎԵ –ի մարկիզաները ամուր են, հուսալի, պրակտիկ և ֆունկցիոնալ:

Մարկիզայի կառուցվածքը

Ցանկացած մարկիզայի հիմնական տարրեր են՝ կմախքը, կտորը և մեխանիզմը, որը թույլ է տալիս բացել և հավաքել կոնստրուկցիան: Կմախքը պատրաստելու համար օգտագործում են կոփած ալյումին, իսկ կտորի ծածկի համար՝ ակրիլե կամ պոլիվինիլաքլորիդե կտոր: Շահագործման պատրսատ արտադրանքը հուսալի է, թեթև, ամուր և երկարակյաց:

Մարկիզաների խնդիրներն են՝

  • Ուշադրություն գրավել՝ հուշելով այցելել հաստատությունը,
  • Լինել հաստատության զարդը,
  • Սենյակի ներսում ստեղծել ջերմաստիճան հարմարավետ հանգստի համար,
  • Պաշտպանել պատուհանները, ցուցափեղկերը և մուտքը արևի ճառագայթներից, քամուց, փոշուց և տեղումներից,
  • Պաշտպանել տարածքը օտար աչքերից,
  • Կատարել տեղեկատվական ֆունկցիա, օրինակ ընկերության լոզունգի կամ լոգոտիպի տեսքով։

Մարկիզաների խնամքը

Արտադրանքի համար օգտագործվող բարձրորակ նյութերի շնորհիվ մարկիզայի դեկորատիվ և տեխնիկական հատկությունները չեն կորում տարիների ընթացքում: Սրա հետ մեկտեզ ստվեր գցող կոնստրուկցիաները բացարձակապես խնամք չեն պահանջում: Բավական է միայն երբեմն պարզ ջրով հեռացնել փոշին կտորի վրայից:

Մարկիզաների արժանիքները

  • Ուշադրություն են գրավում, զարդարում և թարմացնում ֆասադը ինչպես պատմական շենքերի, այնպես էլ ժամանակակից կառույցների, մասնավոր քոթեջների,
  • Արդյունավետ պաշտպանում է տեղումներից և արևի ճառագայթներից,
  • Մշտապես արդիական են,
  • Ունեն ձևերի և գույների մեծ ընտրանի,
  • Հեշտ է պահպանելը և մեծ խնամք չի պահանջում,
  • Շարժունակություն և կոմպակտություն,
  • Հնարավոր է ավտոմատացում, ինչը թույլ կտա տարածության վրա կառավարել համակարգը հեռակառավարման միջոցով:

Վերը նշված առավելություններով օժտված կոնստրուկցիայի ձեռք բերումը տնտեսապես ավելի արդյունավետ լուծում է, քան ծածկապատշգամբների, ծածկերի կամ համալրող շինությունների կառուցումը: Բիզնեսում մանրուքներ չեն կարող լինել: Մարկիզան հիանալի ձեռքբերում է, որը, անշուշտ, արդարացնում է իրեն նրանով, որ պատվերները կբարձրացնեն ընկերության իմիջը: Գեղեցիկ դիզայն, ներդաշնակություն շինության գույնի եւ ձևի հետ, մարկիզան կծառայի որպես հրաշալի զարդ ցանկացած հաստատությունում, անկախ գործունեության ոլորտից, լինի դա նորաձևության սրահ, խանութ, բիզնես կենտրոն, թե սիրված ակումբ:

ԱՐԵՎԵ ընկերության կայքի այցելուները հաճելիորեն կզարմանան մարկիզաների մատչելիությունից, շահավետ առաջարկներից և պայմաններից: Այս ամենը զուգորդվում է բարձր որակով, միշտ հետաքրքիր և շահավետ: Բացի այդ դուք կստանաք մանրամասն տեղեկություն և նյութերի հիմնավորված հաշվարկ կախված մոդելի ընտրությունից:

Փակել

 

Կայմով մարկիզա

 

Կասետային արմունգային մարկիզա

 

Բաց արմունգային մարկիզա

 

Ինքնականգ երկկողմանի մարկիզա

 

Ետ գցվող մարկիզաներ պատուհանի համար

 

Ուղղահայաց մարկիզա չժանգոտվող ամրալար ունեցող ուղղորդիչներով

 

ZIP համակարգով կասետային հորիզոնական գալարավարագույր

 

 
 
Ձեր ցանկության դեպքում ԱՐԵՎԵ ընկերության մեր մասնագետները կստեղծեն ցանկացած տեսակի մարկիզաներ, այդ թվում գմբեթավոր, որն անվանում են նաև զամբյուղանման մարկիզա: Այս տեսակը օգտագործվում է պատուհանների և պատշգամբների անձրևից կամ արևից պաշտպանելու համար:
датчик светаՑուցիչ, որը վերահսկում է արևի ճառագայթների հագեցածությունը, թույլ է տալիս, որ համակարգը վերահսկի ստվերի աստիճանը:
датчик света Անձրևի ցուցիչը կստիպի համակարգին շարժել մարկիզային տեղումների ժամանակ:
датчик света Քամու ցուցիչը պաշտպանում է մարկիզային վնասվելուց, ստիպելով էլեկտրականությանը հավաքել կտորը ուժեղ քամու ժամանակ: