Պերգոլա –կառույց է սյուների կամ հենսայուների տեսքով, (օրինակ կամարներ), իրար միացող առանձնահատուկ փայտե տեսքով: Միայն թե պերգոլան այգու կամ առանձնատան միայն դեկորատիվ տարր չէ: Պերգոլա արտադրելու սկզբունքը օգտագործվում է նաև առևտրի կենտրոնների, տաղավարների, ցուցասրահների և ուրիշ կոնստրուկցիաների ֆունկցիոնալ տարրերի ստեղծաման մեջ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում տանիքի պերգոլան։ Պերգոլայի կոնստրուկցիան մետաղական ամուր հիմքից է և կարող է ծառայել որպես տանիք: Մինչդեռ նրա նմանությունը սովորական փայտե առանձնատան հետ ընդամենը մի պահ է: Ապակե տանիքների համար պերգոլան ամուր մետաղական կամարներ են, որոնց տարրերը իրար զոդված են կամ միացված ժամանակակից տարրերով: Նման տանիքի անբաժան մասը, իհարկե, ապակու տեղադրումն է:
Ապակին մետաղի հետ միասին ստեղծում է ամուր և ոճային կոնստրուկցիա: Իսկ եթե, որպես ի լրում, օգտագործենք շարժական կտոր, այդ դեպում նման լուծումը կարելի է վստահորեն համարել ամենայուրօրինակներից մեկը: Կտորը թույլ կտա կառավարել ներսի բնական լուսավորությունը:
Ապակե տանիքով պերգոլաների համար օգտագործում են միմիայն բարձրորակ նյութեր: Սա ոչ այլ ինչ է, քան եռակի կոնստրուկցիա - բազմաշերտ ապակի, որն առանձնանում է դիմացկունությամբ, երկարակեցությամբ և համարվում էինտերիերի անվտանգ տարր:
Ապակե տանիքով պերգոլան կարելի է օգտագործել ժամանակակից շինությունների նախագծի ժամանակ, դեկորատիվ և ֆունկցիոնալ որակով, որոնք պարտադրում են հատուկ պահանջներ: