Յուրաքանչյուր սեփականատեր ցանկանում է, որ իր տարածքը լինի իդեալական վայր հանգստի համար: Այսօր հարմարավետություն ապահովելը հեշտ է: Որպեսզի տան մոտ ապահովեք հարմարավետ տարածք կամ տեռաս, բավական է պատվիրել պերգոլա առանձնատան համար: Հարմարավետ քոթեջ, բաց տեռաս, այգու կահույք, խոտաբույսեր և իհարկե, նորաձև պերգոլա – էլ ի՞նչ է անհրաժեշտ բոլոր ատրիբուտների համակցության համար հաճելի ժամանցի համար։
Ժամանակակից պերգոլայի կոնստրուկցիան կազմված է պրակտիկ և երկարակյաց նյութերից: Արտադրության համար կարելի է օգտագործել:
• մետաղ;
• կոշտ փայտ կամ խտացված փայտանյութ;
• կտորե նյութեր, կայուն է մեխանիկական վնասվածքների և գունաթափման հանդեպ։
Կախված նախագծողների առջև դրված նպատակներից, վիլաների համար նախատեսված պերգոլաները իրենցից ներկայացնում են կոնստրուկցիա, որոնք բավարարում են ցանկացած ոճի՝ կլասիկ կամ ժամանակակից ուղղությամբ պահանջներ: Արհեստավարժ նախագծողի կողմից ստեղծած պերգոլան անթերի կմերվի տրված ճարտարապետական ոճի մեջ և ամբողջական կառույց կդառնա տան և լանդշաֆտի հետ։ Բացի այդ այն կունենա ֆունկցիոնալ հատկություն, որը հարմարավետություն կապահովի ցանկացած եղանակային պայմաննեում։
Ո՞րն է առանձնատան համար պերգոլան։
Դուք միշտ կարող եք ընտրել պերգոլան՝
• առանձին կանգնող կամ հենասյունով շենքի պատին;
• մետաղական կամ փայտե հիմքով ;
• ձեր նախընտրելի գույնով ներկված կոնստրուկցիա;
• էլեկտրալարերով կամ մեխանիկական համակարգով։
ԱՐԵՎԵ –ի տեսականին միշտ թույլ է տալիս ընտրել այն, ինչի մասին երազում եք, և ձեր տան դիզայնը դարձնել անկրկնելի: