3 ՌԵԼՍԱՆԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
3 ռելսանի շարժական համակարգ Այս էլեգանտ շարժական ապակե համակարգը միանգամայն անջրանցիկ է, և շնորհիվ մեր հատուկ նախագծված ջրահեռացման համակարգի անհետանում են անձրևի նույնիսկ ամենափոքր կաթիլները: Այս հիանալի համակարգը նախատեսված է բոլոր տարածքների համար, նրա ինքնակարգավորվող անիվներով սայլակները երաշխավորում են յուրաքանչյուր փեղկի հեշտ խուսավարում ինչպես աջ, այնպես էլ ձախ: Իդեալական է պատշգամբների, լոջաների, ձմեռային այգիների և ծածկապատշգամբների ապակեպատման համար: Յուրաքանչյուր փեղկ կապված է մյուսի հետ՝ այդպես հեշտացնելով բացել-փակելու գործողությունը: 10 միլիմետրանոց ապակիների միջև գտնվող բարակ խոզանակով ամրակները կանխում են փոշու և քամու ներթափանցումը : Դուք չեք ունենա տարածքի կորուստ օգտագործելով տվյալ համակարգը բաց կամ փակ վիճակում:
Ապակի: 10 մմ կոփած ապակի
10 մմ գունավոր կոփած ապակի
Ապակու գույնը: Թափանցիկ, կապույտ, կանախ ոչ թափանցիկ
Չափսեր:
Մաքսիմալ բարձրություն 260 սմ։
Մաքսիմալ լայնք 600 սմ։
Ապակե փեղկի մաքսիմալ լայնք 75 -100 սմ։