ԻՆԴԻՎԻԴՈՒԱԼ
Ինդիվիդուալը ժամանակակից ճարտարապետության հիանալի լուծում է։ Այս համակարգը թույլ է տալիս հաճույք ստանալ բաց միջավայրից և ստանալ ստվեր՝ երբ կամենաք։ Այստեղ չկա ոջ մի արգելք ձեր գաղափարների իրականացման համար։
FS Flexy - ն թեթև եռաշերտ PVC նյութ է 3D նկարով, որն արտադրվում է Իտալիայում: Այն օժտված է հակահրդեհային, ջրակայուն հատկություններով և չեզոքացնում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները: FS Flexy –ն հեշտ մաքրվում է և ներկայանում է սպիտակ, մոխրագույն և փղոսկրե գույներով:
IZO-PRO նյութը եզակի օրինակ է, որ կարող են առաջարկել նանոտեխնոլոգները: Իր մեկուսիչ հատկությունները թույլ են տալիս պահել ամառվա զովությունը և ջերմությունը ցուրտ ամիսների ընթացքում:
Ferrari Soltis 92 կիսաթափանցիկ նյութը պաշտպանում է արևից և չեզոքացնում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների 95 %-ը: Այն լցնում է տարածքը ցիտրոնելի բույրով և ունի վանող հատկություն:
22 տեսակի իդեալական փոխզիջում է էֆեկտիվ պաշտպանություն արևի ճառագայթներից և կիսաթափանցիկ նյութի միջև, որը թողնում է բավական քանակությամբ լույս:
FS1 Անձրևի ջրահեռացման համակարգ
Համակարգը կանխարգելակում է անձրևաջրի ներթափանցում պերգոլայի ծածկի տակ, ուղղորդելով ջրհորդանի միջով և ապահովում է հիանալի ջրաքաշում։ Այն տեղադրվում է ծածկի երկու կողմից և ծառայում է նաև որպես լուսավորման էլեկրալարերի անցկացման ուղի։
FS2 Օդի ներթափանցման արգելակող համակարգ
Համակարգը արգելակում է քամու ներթափանցումը ծածկի, ուղղորդիչների և ջրհորդանի միջև գտնվող տարածք։ Առաձկական նյութը, որը ամրացված է ուղղորդիչների և ջրհորդանի վրա, ավելի սեղմ է հենվում ծածկին՝ քամու ուժեղացման ժամանակ։ Ծածկի առավելագույն ձգման ժամանակ համակարգը լիովին ծածկում է բոլոր նրբանցքները և ապահովում լուռ ու հանգիստ միջավայր։
FS3 Ջրհորդան և ջրահեռացման խողովակներ
Կառույցի վրա տեղադրվում են ալյումինե ջրհորդանն ու ջրահեռացման խողովակներ, որոնց խնդիրն է անձրևաջրի ուղղորդում։ Ալյումինե կառույցներում ջրահեռացման խողովակները տեղակայված են դիմացի հենասյունների մեջ։
FS8 Ներկառուցված լուսավորություն
Ներկառուցված լուսավորությունը, որը կարող է նախագծված լինել՝ համաձայն պատվիրատուի ցանկությունների կամ ինտերիերի տեսակի, ստեղծում է նրբագեղ և շքեղ միջավայր։ Էլեկտրալալերի հատուկ համակարգի շնորհիվ բոլոր լարերը քողարկված են ծածկի կտորի ներքո։ Կետաձև էլեկտրալամպերը հեռակառավարվող են, ինչպեսն նաև առկա է լուսավորման չափի կարգավորման ֆունկցիա։
FS18 Կառավարում iPhone և iPad սարքերի միջոցով
Շինության նյութը ՝ալյումին։
Շինության բոլոր մետաղական մասերը կարելի է ներկել RAL կատալոգի գույներով:
Պերգոլան շարժվում է Somfy (Ֆրանսիա) ֆիրմայի հեռակառավարման վահանակի միջոցով:
Mariott Galaxy Sport Master Golden Palace Sport Master Golden Palace
Sport Master Golden Palace Sport Master Golden Palace